Իմ առաջարկած խնդիրը:

1.2սմ կողով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։

Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6 սմ կողմով խորանարդը ներկելու համար։

Լուծում:

2սմ կողով խորանարդը ներկելու համար անհրաժեշտ է 12 գրամ ներկ։ Հաշվենք երկու սմ կողով խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը՝
6x (2×2)=24սմ^2այսինքն` 24սմ^2 մակերես ներկելու համար անհրաժեշտ է 12գ ներկ:Հաշվենք 6սմ կողով խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը՝6x(6×6)=216 սմ^2216:24×12= 108 գ

Պատասխան՝ 108

2. Հեծանվորդն անցավ ճանապարհի 1/5 մասը։ Ճանապարհի ո՞ր տոկոսը մնաց անցնելու։ 

Լուծում:

5/5-1/5=4/5 մնաց անցնելու: Ամբողջ ճանապարհը վերցնենք 100%: Գտնենք 100%-4/5 մասը՝ 100:5×4=80%

Պատասխան՝ 80:

3. Մեքենան, որի արագությունը 45կմ/ժ է, իրարից հավասարաչափ հեռացված 4 էլեկտրասյունների կողքով անցնում է 15ր-ում: Որքա՞ն է ճանապարհի ամբողջ երկարությունը, եթե այդ մեքենայի ուղևորը ամբողջ ճանապարհին հաշվել է 13 հատ էլեկտրասյուն: 

Լուծում:

Մեքենան իրարից հավասարաչափ հեռացված 4 էլեկտրասյունների կողքով անցնում է 15ր-ում, այսինքն երկու էլեկտրասյունների միջև եղած հեռավորությունն կանցնի՝ 15/3=5 ր13 հատ էլեկտրասյան կողքով կանցնի՝
(13-1)x5=60 ր=1ժՄենք գիտենք, որ մեքենայի արագությունը 45կմ/ժ է, այսինքն մեկ ժամում նա անցնում է 45 կմ:


Պատասխան՝ 45

Запись опубликована в рубрике 2020-2021 ուս. տարի, Հանրահաշիվ 2020, Իմ առաջարկած խնդիրը. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий